ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Սեպը սեպով կհանեն

Սեպը սեպով կհանեն
02.12.2025 | 11:51

ՖԲ -ում այլ թեմա չկա․ ՀԱԵ և Հռոմի Պապի Թուրքիա այցելություն:

Զարմանալու բան չկա, որ բարձրաստիճան հոգևոր այրեր, որոնց բարք ու վարքը քննարկման առարկա են եղել, կաթողիկոսին դեմ են:

Սեպը սեպով կհանեն: Սկզբունքը սա է:

Հիմա Լևոն 14 Պապի այցելության մասին:

Ամեն ինչի մասին երկար -բարակ մեկնաբանություններ կան:

Բայց ոչ մեկը չի բացատրում, թե ինչու՞ հենց նոյեմբերի 27 -ին մեկնեց ու ոչ թե Ստամբուլ, որտեղ գտնվում է ՈՒղղափառ եկեղեցու կենտրոնն ու պատրիարք Բարդուղեմեոսը, այլ Անկարա:

Նոյեմբերի 27 -ին ՈՒրբան Պապը Կոնիայում օրհնել է Առաջին Խաչակրաց արշավանքը՝ ընդեմ սելջուկ -- թուրքերի:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Հ Գ.

Աշխարհում գլխապտույտ արագությամբ փոփոխություններ են տեղի ունենում:

Դուք զբաղվեք ձեր տերտերներով։

Դիտվել է՝ 4673

Մեկնաբանություններ